Էկվադորում հրաբուխ է արթնացել. տեսանյութ
                        Էկվադորի իշխանությունները երկրում վտանգավորության ամենաբարձր աստիճանն են հայտարարել, քանի որ մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա արթնացել է Կոտոպահի հրաբուխը: 
Խառնարանից արտանետված՝ առողջության համար վտանգավոր նյութերը կծածկեն մոտակա շրջանները, ուստի բնակիչներին խորհուրդ է տրվել կրել պաշտպանիչ դիմակներ եւ հագուստ եւ հնարավորության դեպքում տանից դուրս չգալ:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


