1888 դիտում
12:42 14-08-2015
Կենդանիների մոտ ախտորոշվել է պաստերելյոզ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օգոստոսի 8-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ Արտաշատի տարածաշրջանում գտնվող ամառային արոտավայրերից մեկում կենդանու անկման դեպք է գրանցվել:
Անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելով՝ Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետներն ու մարզային կենտրոնի տեսուչները տեղում պարզել են, որ անկել է մեկ երինջ՝ Այգեզարդ համայնքի բնակչին պատկանող, իսկ Նարեկ համայնքի բնակչին պատկանող մեկ այլ կենդանի ենթարկվել է հարկադիր մորթի: Մսեղիքի լաբորատոր փորձաքննության արդյունքում ախտորոշվել է պաստերելյոզ հիվանդությունը:
Ծառայության մասնագետները արոտավայրում գտնվող կենդանիներին ենթարկել են կլինիկական զննության և համապատասխան բուժում նշանակել: Միաժամանակ հանձնարարել են կիրառել անկումից խուսափելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Ծառայությունը հսկողության տակ է պահում տարածքն ու կենդանիների գլխաքանակը՝ հիվանդության առաջին իսկ ախտանշանները տեսնելու դեպքում կանխարգելիչ միջոցառումներ կատարելու նպատակով:
Պաստերելյոզը ընտանի և վայրի մի շարք կենդանիների ու թռչունների վարակիչ հիվանդություն է: Պաստերելյոզի և դրա բուժման մեթոդների մասին տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով
Նմանատիպ նյութեր
1521 դիտում
13:13 25-06-2015
Աշխարհահռչակ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու մոտ ախտորոշվել է գլխուղեղի քաղցկեղ
1663 դիտում
12:19 22-10-2015
Յոհան Կրոյֆի մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվել
6780 դիտում
19:00 19-01-2016
6 տարի 6 ամիս ժամկետով դատապարտված ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոյի փեսայի մոտ խոզի գրիպ է ախտորոշվել
Այս բաժնից
622 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
544 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ