Հարվարդի համալսարանի պրոֆեսորը ցանկանում է ԱՄՆ նախագահ դառնալ
Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Լոուրենս Լեսսիգը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցության կողմից ցանկանում է առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու:
Եթե նա նախագահ ընտրվի, խոստանում է բարելավել ընտրողների իրավունքները եւ բարեփոխումներ իրականացնել քաղաքական համակարգում: Լեսսիգը նշել է, որ ժողովրդավարության հիմնական խնդիրը սոցիալապես հավասար քաղաքացիական հասարակության ձեւավորումն է:
Պրոֆեսորն իր կայքի միջոցով կոչ է անում դրամահավաք կազմակերպել՝ իր նախընտրական քարոզարշավն իրականացնելու համար: