Բուենոս-Այրեսում մի քանի օր շարունակ տեղացած արեւադարձային անձրեւների հետեւանքով ջրհեղեղ է առաջացել: Գետերում ջրի մակարդակը բարձրացել է 4 մետրով: Տարհանվել է ավելի քան 3000 մարդ: Ջրասույզ են եղել նկուղներ, շենքերի առաջին հարկեր, փակ են դպրոցներն ու խանութները:
Եղանակային կանխատեսումները հուսադրող չեն. առատ տեղումները կշարունակվեն եւս մի քանի օր: