18400 դիտում
14:53 12-08-2015
Ինչու է ջուրը չտեսած հապշտապ բոբիկանում ՄԻՊ Կարեն Անդրեասյանը. մի՞ թե չգիտի` վռազողը տղա չի ունենում
Իզուր չի ժողովուրդն ասում, որ փորձն ու տարիքը շատ կարևոր են պատասխանատու դիրք զբաղեցնելու համար: Եթե ԶԼՄ-ների հետ ամեն շփվելուց երկրիդ ՄԻՊ-ը էքստազի մեջ է ընկնում, ուրեմն լուրջ մտահոգվելու առիթ ունենք ազգովի:
Մի քանի օր առաջ թերթերը լուր տարածեցին, որ Կարեն Անդրեասյանը տեղեկություն է տվել, թե հայտնի «Մանախի» հարցով դիմել է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին և վարույթ է հարուցվել Երևանի Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ:
Դիմումի հիմքը, ինչպես բացահայտել է Անդրեասյանը, այն է եղել, որ դատավորը մերժել է հոկտեմբերի 27-ի գործով սպանության համար պատիժ կրող Արթուր Այվազյանի` հայտնի «Մանախի» փաստաբանի խնդրանքը իր պաշտպանյալի մասով վերացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը, որով մերժվել էր փոխել Արթուր Այվազյանի ռեժիմը, բառացի մեջբերենք օմբուդսմենին, միայն այն պատճառով, որ նա դատապարտված լինելու ժամանակ կրկին հանցագործություն է կատարել և բացի դրանից` պատիժը կրելու ընթացքում 9 անգամ ենթարկվել է կարգապահական տույժի:
Երևի քիչ է… Եթե մի կողմ թողնենք օրինակ այն փաստերը, որ Օմբուդսմեն կոչվածը ինչ մանկապատանեկան եռանդով է ամեն առիթ օգտագործում ռսի ասած` «վիսկչկայի» նման իր գոյության մասին հիշեցնելու համար, եթե մի կողմ թողնենք մեր երկրում բազմաթիվ ոտնահարված իրավունքներով ՄԻՊ-ին ապարդյուն դիմած ու դիմող ՀՀ քաղաքացիների գործոնը ևս, ու կենտրոնանանք միայն այս վերջի փաստի վրա, որ հրապարակային ու կրկին մանկապատանեկան ինքնավստահությամբ ու ինքնասիրահարվածությամբ ԶԼՄ-ների տեղեկացնում է թե իբր դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել, վստահ, որ դե եթե ինքը` Կարեն Անդրեասյանն է դիմել` 100% հարուցվելու է, մնում է միայն արձանագրել, որ ծանր է ոտնահարված իրավունքներով ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցը, եթե Մարդու իրավունքների պաշտպանը սույն ծաղրածուն է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` օրեր առաջ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը որոշում է կայացրել Մ. Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցել, քանի որ ուսումնասիրելով ներկայացված հաղորդումը և ամփոփելով պարզված հանգամանքները` գտել է, որ դատավորի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական նորմերի էական, անվիճելի և անհերքելի խախտումներ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը հեռախոսով կապվեց Մ. Մարտիրոսյանի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունը: Մնում է առկախ հարցը. Ինչո՞ւ է շտապում ՀՀ ՄԻՊ-ը և հրապարակավ ստում…
Նմանատիպ նյութեր
22164 դիտում
19:15 01-02-2020
Նորատ Տեր-Գրիգորյանց. Փաշինյանն ընդհանրապես չգիտի՝ ինչ է զենքը, զենքի բնութագիրը, նա չգիտի՝ ինչպես ենք կռվել. Tert.am
4059 դիտում
14:04 13-06-2017
Սա Գետառը փակելու հետևանքն է, ջուրը չգիտի ուր գնա. բնապահպանը՝ երևանյան հեղեղումների մասին. news.am
1514 դիտում
08:38 12-02-2014
Ռուսները նույնիսկ վստահ չեն, որ այդ ՄՄ֊ը կայանալու է, բայց հայերը, «ջուր չտեսած՝ բոբիկացել են»․ Հրապարակ
Այս բաժնից
892 դիտում
19:55 11-01-2025
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ
1051 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
748 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան