211652_close_icon
views-count45213 դիտում article-date 20:50 11-08-2015

Խոշոր ավտովթար Արմավիիր քաղաքի սկզբնամասում, բախվել են «КАМАЗ»-ն ու պատգամավորի «Գազելը». կա 7 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի Մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ բախվել են Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ, 57-ամյա Ավետիք Մարտիրոսյանի վարած «Գազել» մակնիշի 1370 L համարանիշի և Երևան քաղաքի Նոր-Արեշ 22 փողոցի բնակիչ, 30-ամյա Գևորգ Տիտանյանի վարած «КАМАЗ» մակնիշի 391 ՍԼ 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու վարորդները և «Գազելի» ուղևորներ՝ 28-ամյա Խաչատուր Մանուկյանը, 44-ամյա Ալվարդ Գինոսյանը, 50-ամյա Թովմաս Հայրապետյանը, 53-ամյա Թորոս Սվազյանը, 56-ամյա Օլգա Գևորգյանը, 23-ամյա Մարգարիտա Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 29 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Գազել» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանք: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբը: Փաստի առթիվ Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով, «Գազելը» հաշվառված է «Գալակտիկա Տրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ վթարի վայրում հավաքվածներն էլ ֆոտոլրագրողին ասում էին, որ այն պատկանում է ԱԺ պատգամավոր, «Արմավիրցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր