Խանութում գողացել են դրամապանակ
Օգոստոսի 3-ին, ժամը 20.15-ին, 1995 թ. ծնված Մարիա Օ.-ն ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանին հարակից գետնանցումում գտնվող խանութում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 70.000 դրամ և բանկային քարտ:
Ձեռնակված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Մարիամ Մ.-ն:
Օգոստոսի 10-ին, ժամը 10.45-ին, Մարիամ Մ.-ն հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Քննությունը շարունակվում է:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]