Հաստատվել են հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրով
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` "Ըստ բուհերի և մասնագիտությունների 2015/2016 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին":
Համաձայն հրամանի` Հայաստանի Հանրապետության բուհերին թույլատրվում է ընդունելության մրցույթի թափուր մնացած տեղերի վերաբաշխումն իրականացնել բուհերին տրամադրված տեղերի շրջանակում: