211652_close_icon
views-count2012 դիտում article-date 23:11 11-08-2015

Բնապահպանական աղետ՝ Նյու-Մեքսիկոյում. թունավոր թափոնները լցվել են ջրամբարը

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում բնապահպանական աղետի հետեւանքով արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Նահանգապետի հայտարարության համաձայն՝ իրավիճակը սարսափելի է. Սան-Հուան գետի հարեւանությամբ գտնվող ոսկու հանքում վթար է տեղի ունեցել եւ թունավոր թափոնները լցվել են գետի ջրամբարը: Այդտեղից արդեն դուրս է եկել սնդիկ եւ ծանր մետաղներ պարունակող 11,3 միլիոն լիտր ջուր: Նահանգի խոշոր քաղաքներում արգելվել է գետի ջրի օգտագործումը:

Նմանատիպ նյութեր