1299 դիտում
17:41 11-08-2015
Մեկնարկել է hաշտարարի որակավորման դասընթացը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում օգոստոսի 11-ին մեկնարկել է հաշտարարի որակավորման դասընթացը, որին մասնակցելու համար 60-ից ավել հայտ է ստացվել:
Դասընթացի հիմնական նպատակն է ձեռք բերել մասնագիտական հմտություններ, մասնավորապես, ուսումնասիրել կողմերին հաշտեցնելու ուղղությունները և կիրառել դրանց մեթոդներն ու ձևերը:
Հաշտարարի որակավորման դասընթացներն իրականացվում են ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի և «Վեճերի արդյունավետ լուծման կենտրոն» անգլիական ընկերության հետ համատեղ՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի աջակցությամբ:
Հաշտարարի որակավորման առաջին դասընթացին ներկա է եղել նաև Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ դասընթացին մասնակցելու համար ներկայացված հայտերի քանակը երաշխիքն է այն տեսլականի, որ Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտը զարգանալու է:
Արսեն Մկրտչյանը նշել է, որ հաշտարարության ինստիտուտը գործում է աշխարհի շատ երկրներում, որը և´ ֆինանսապես, և´ ժամանակային տեսանկյունից ձեռնտու է վիճող կողմերին:
Նա հորդորել է մասնակիցներին կողմնորոշվել մասնագիտացման հարցում՝ հասկանալու համար՝ ո՞ր ոլորտի հաշտարար են լինելու, ինչն էլ կհրապարակվի Հաշտարարի ռեեստրում:
«Հայ և անգլիացի մասնագետների տված գիտելիքների շնորհիվ ստացած հմտությունները հետագայում լավագույնս դրսևորվելու հնարավորություն կտան»,- նշել է արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը և ընդգծել, որ դասընթացին հայտ ներկայացրած անձինք ունեն բավական բարձր մասնագիտական որակներ. հայտատուների թվում կան իրավաբաններ, տնտեսագետներ, այլք:
Համաձայն Հաշտարարների որակավորման դասընթացի ծրագրի՝ դասաժամերի ընթացքում մասնակիցներին կներկայացվի ՀՀ ընտանեկան, աշխատանքային, քաղաքացիական օրենսդրությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ դատական օրենսգրքերը, կանդրադառնան հաշտարարության գործընթացի կազմակերպմանն ու անցկացմանը, գործերի կառավարման հմտություններին, կոնֆլիկտների կառավարմանը, հաշտարարության գործընթացում հանդիպող առարկությունների հետ տարվող
աշխատանքներին, բանակցությունների գործընթացում հաճախորդների շահերի հետ տարվող աշխատանքներին ընտանեկան վեճերի հետ կապված հաշտարարության գործընթացի առանձնահատկություններին և այլն:
Նմանատիպ նյութեր
1656 դիտում
12:19 08-04-2015
Մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցման դասընթացը. տեսանյութ
1618 դիտում
21:27 16-09-2016
Մեկնարկել է «Կանայք զինված ուժերում» թեմայով դասընթացը
Այս բաժնից
763 դիտում
16:46 14-01-2025
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
874 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի