211652_close_icon
views-count7986 դիտում article-date 13:27 10-07-2016

Իսպանիայում ցլամարտի ժամանակ կատաղած ցուլը սպանել է երիտասարդ տորեադորին` կնոջ աչքերի առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի` վերջին 30 տարվա պատմության մեջ, ցլամարտի ժամանակ կատաղած ցուլը հարձակվել է 29-ամյա տորեադորի վրա և պոզահարելով` սպանել վերջինիս` կնոջ աչքերի առաջ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են տորեադոր Վիկտոր Բարիոյին օգնության հասնում այլ տորեադորներ, սակայն նրանց չի հաջողվել փրկել երիտասարդին, քանի որ ցլի կոտոշներից ստացած վնասվածքները անհամատեղելի են եղել կյանքի հետ: Վերջինս մահացել է հիվանդանոցում: Ողբերգական միջադեպի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Մարիանո Ռախորը, ով նշել է, որ վերջին 30 տարվա ընթացքում նման դեպք տեղի չէր ունեցել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր