Աիդա Մանուկյանը նվաճեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի մինչ 15 և 17 տարեկան աղջիկների և պատանիների առաջնություններում շարունակում են գերազանց հանդես գալ Հայաստանի պատվիրակները:
Այսօր ոսկե մեդալի արժանացավ մինչև 15 տարեկանների +69 կգ քաշային կարգը ներկայացնող Աիդա Մանուկյանը: Նա պոկեց 81 և հրեց 89 կգ ու երկամարտի 170 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոնուհի: Երկրորդ տեղը երկամարտի 165 կգ արդյունքով գրավեց հունգարուհի Եվա Պակոզդին, իսկ մրցանակային եռյակը 140 կգ-ով եզրափակեց Լեհաստանի ներկայացուցիչ Կոմորովսկան:
Մինչ այս Հայաստանի պատվիրակները արդեն նվաճել էին երեք ոսկե մեդալ: