Բերման է ենթարկվել Գյումրիի Անկախության հրապարակից
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 11.55-ին, ապօրինի զենք պահելու կասկածանքով Գյումրիի Անկախության հրապարակից բերման են ենթարկել Ալբերտ Պ.-ին:
Ալբերտ Պ.-ն իր տանը կից ավտոտնակից ներկայացրել է առանց համապատասխան թույլտվության 4,5 մմ տրամաչափի «ԲԱՅԿԱԼ MR 654 K» տիպի գազային ատրճանակ և հայտնել, որ այն պատկանում է իրեն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]