3104 դիտում
10:39 07-08-2015
Ախտորոշումը անպատժելիությունն է. «Առավոտ»
«Առավոտի» խմբագրականում նշվում է.
«Վերջերս Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրանի կալանավորման հետ կապված հաճախ են օգտագործվում «գիժ», «գժի թուղթ» արտահայտությունները: Իսկապես շատ հավանական է, որ ինչպես նախորդ անգամ մարդ սպանելու համար Տիգրանին ազատեցին «ինքնապաշտպանության» պատրվակով, հիմա էլ երիտասարդին մեկ աչքով կույր դարձնելու արդարացումը «հոգեկան խնդիրներն» են լինելու: Պարզ է՝ ինչպես մեր անգրագետ պատգամավորները բոլորն անխտիր բարձրագույն կրթության դիպլոմ ունեն, նույնքան հեշտ է բժիշկներից գնել ցանկացած տեղեկանք:
Իրականում, ինձ թվում է, մարդը, որն ուրիշի վրա «վերխ հավաքելու» եւ իր՝ «արտոնյալ», «հզոր պապայի» որդի լինելը ապացուցելու համար պարբերաբար բռնությունների է դիմում, նա իսկապես հոգեկան խնդիրներ ունի: Բայց նույնպիսի խնդիրներ ունեն հայաստանցի պաշտոնյաներն ու օլիգարխները, որոնք չգիտեն, թե ինչի վրա ծախսեն իրենց գողացած փողերը եւ ոսկե զուգարանակոնքեր են սարքում: Չգիտեմ, գիտության մեջ դա ինչպես է կոչվում, բայց ես դա կանվանեի «Միդասի սինդրոմ»:
Սակայն եթե խոսքը քրեական հանցագործության մասին է, ապա «հոգեկան խնդիրները» քիչ են, պետք է պարզել տվյալ անձնավորությունը մեղսունա՞կ է, պատասխան տալի՞ս է իր արարքների համար, թե՞ ոչ: Այս հարցում էլ Սուրիկ Խաչատրյանը, վստահ եմ, խնդիր չի ունենա եւ այդպիսի տեղեկանք էլ «ձեռք կբերի»: Բայց այդ դեպքում խնդիր է առաջանում, թե ինչո՞ւ է ԵԿՄ-ն բանակից «գժի թղթով» ազատված անմեղսունակ երիտասարդին պարգեւատրել հուշամեդալով՝ այդ որտե՞ղ եւ ինչպես է հասցրել Տիգրանը «մեր երկիրը պահել»:
Իհարկե, իրավիճակի ճշգրիտ «ախտորոշումը» անպատժելիությունն է: Հավանաբար, մարդիկ պաշտոնի եւ փողի են ձգտում նաեւ իրենց այդ՝ «հոգեւոր» պահանջմունքը բավարարելու համար»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5177 դիտում
18:05 19-06-2018
Անպատժելիությունն այլևս պատմություն է. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը
1595 դիտում
14:44 13-03-2014
Ախտորոշումը ճշտելու նպատակով հիվանդը կկարողանա արտահանել իր արյունը և դրա բաղադրամասերը
1328 դիտում
16:23 23-09-2014
Քաղցկեղի ուշ ախտորոշումը մեծացնում է մահացության դեպքերը
Այս բաժնից
1009 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1066 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1060 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»