5180 դիտում
18:05 19-06-2018
Անպատժելիությունն այլևս պատմություն է. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հայտարարություն է տարածել վերջին օրերի աղմկահարույց դեպքերի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.
«Անպատժելիությունն այլևս պատմություն է:
Մեր երկրում ձևավորված նոր պատմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարության արմատական դիրքորոշումն է արդարության և օրինականության գերակայության ապահովումը, կոռուպցիայի, ամենաթողության ու անպատժելիության դեմ անզիջում պայքարը:
Վերջին օրերի աղմկահարույց իրադարձություններն անմասն չթողեցին նաև զինված ուժերը: Նմանօրինակ բացահայտումները ոչ միայն հասարակության շրջանում վստահության բարձրացման նախադրյալ հանդիսացան, այլև ազդակ՝ դրանց բացառման նպատակով սկզբունքային և հետևողական աշխատանքներ տանելու համար:
Վստահեցնում եմ, որ զինված ուժերը՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը, հետայսու ևս անշեղորեն կիրականացնի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման սահմանադրական գործառույթը՝ օպերատիվ արձագանքելով ու անհաշտ պայքար մղելով անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմ, որում ակնկալում ենք նաև հասարակության գործուն աջակցությունը»:
Նմանատիպ նյութեր
1405 դիտում
19:55 04-04-2017
ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի համատեղ գործնական խաղին
3663 դիտում
17:35 08-04-2014
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը՝ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ
Այս բաժնից
490 դիտում
11:52 26-11-2024
Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
991 դիտում
11:44 26-11-2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
1120 դիտում
10:40 26-11-2024
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի