2532 դիտում
00:21 06-08-2015
Հայաստան Մ-19 հավաքականը 0:3 հաշվից հետո խուսափել է պարտությունից
Թել Ավիվում՝ Իսրայելի ազգային մարզումային կենտրոնում, ավարտվեց Իսրայելի և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ Իսրայելի հավաքականի: Երկրորդ խաղակեսում իսրայելցիները ևս 2 անգամ գրավեցին մեր հավաքականի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3:0:
Այդուհանդերձ, մեր ֆուտբոլիստները դրանից հետո կարողացան դրսևորել կամային բարձր հատկանիշներ և փրկել հանդիպումը: Նախ Հակոբ Համբարձումյանը հաշիվը դարձրեց 3:1, ապա Հայկ Գալստյանը՝ 3:2, իսկ հանդիպման վերջակետը դրեց Վարդան Սաֆարյանը: Իսրայել Մ-19-Հայաստան Մ-19՝ 3:3:
Նմանատիպ նյութեր
1460 դիտում
20:57 08-03-2014
Մովսիսյանն ու Օզբիլիսը չօգնեցին «Սպարտակ»-ին խուսափել պարտությունից. տեսանյութ
2656 դիտում
12:17 09-08-2014
Ֆրանսիայի առաջնություն. Իբրահիմովիչի դուբլը օգնեց ՊՍԺ-ին խուսափել պարտությունից. տեսանյութ
Այս բաժնից
1294 դիտում
22:07 05-05-2024
Եվս 5 ոսկի ու 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ–ում
1654 դիտում
21:28 03-05-2024
Ուշուիստ Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել կիսաեզրափակիչ
1690 դիտում
20:11 03-05-2024
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Թուրքիայում կայանալիք մրցաշարին