3103 դիտում
12:55 22-09-2017
Ի շահ գործարարների. միասնական հաշվից գումարների վերադարձի ժամկետի կետանցից հետո տույժերի հաշվարկման ժամկետը կրճատվում է 3 անգամ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրի 1.2. «Կայուն տնտեսական աճի ապահովում» գլխի «Արտահանման խթանում» բաժնի 2-րդ կետի ա) ենթակետի պահանջը, որով նախատեսվում է արտահանման խրախուսման նպատակով ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում:
Նշված ուղղությամբ արդեն իսկ իրականացվել է բարեփոխում` սահմանելով մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով ԱԱՀ-ի զրոյական գումարների վերադարձի պարզեցված ընթացակարգ և առավել սեղմ ժամկետներ:
Չնայած ՀՀ հարկային օրենսգրքով ևս նախատեսվում են հարկի գումարի վերադարձի (միասնական հաշվից գումարների վերադարձի) էապես կարճ ժամկետներ. հարկ վճարողին տույժ է վճարվում միայն գումարի վերադարձը սահմանված ժամկետից 90 օրից ավել ուշացնելու դեպքում:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև բազմաթիվ զարգացող երկրներում հարկի գումարի վերադարձի ժամկետը չի գերազանցում 1 ամիսը: Այս տեսանկյունից ներդրողների համար ՀՀ գործարար միջավայրը հարկային հարաբերությունների տեսանկյունից առավել գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է կրճատել հարկի գումարի վերադարձի ժամկետը խախտելու դեպքում տույժերի չհաշվարկման ժամկետը` այն մոտարկելով միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշներին:
Նախագծի նպատակը միասնական հաշվից գումարների վերադարձի ժամկետի կետանցից հետո տույժի հաշվարկման ժամկետի փոփոխության միջոցով հարկատուի գումարի առավել շուտ վերադարձն է, մասնավորապես՝ ակնկալվում է հարկ վճարողի դիմումից հետո միասնական հաշվին առկա գումարի վերադարձը 20-օրյա ժամկետում չվճարելու դեպքում տույժերի հաշվարկման ժամկետը կրճատել 3 անգամ` 90 օրը դարձնելով 30 օր:
Նմանատիպ նյութեր
1386 դիտում
13:28 25-05-2020
ՊԵԿ. ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվում է
2739 դիտում
00:21 06-08-2015
Հայաստան Մ-19 հավաքականը 0:3 հաշվից հետո խուսափել է պարտությունից
Այս բաժնից
865 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
718 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
514 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը