211652_close_icon
views-count3382 դիտում article-date 21:23 05-08-2015

Ուժեղացված ծառայություն Շիրակի մարզում. տեսանյութ

Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կողմից ՃԵԿ-ի խախտումները հայտնաբերելու ուղղությամբ հատուկ միջոցառումների անցկացման պլան-գրաֆիկի համաձայն` ՃՈ Ուղեկցող վաշտի և 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները օգոստոսի 4-ին Շիրակի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն: Կազմվել է վարչական իրավախախտման 122 արձանագրություն: Ուժեղացված ծառայության ընթացքում ոչ սթափ վիճակում, փոխարինված համարանիշերով և առանց համապատասխան փաստաթղթերի մեքենա վարելու համար ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել են նաև հետախուզման մեջ գտնվող մեքենաներ: Միջոցառումները շարունակական են լինելու: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր