Չեչնիայում կանանց համար լողափ է բացվել
                        Չեչնիայի հանգստի գոտիներից մեկում բացվել է լողափ, որը նախատեսված է միայն կանանց համար: Նրանց կարող են ուղեկցել մինչեւ 12 տարեկան տղա-երեխաները: 
Լողափում կարող են հանգստանալ բոլոր կանայք եւ աղջիկները՝ առանց կրոնական խտրականության: Լողափը պաշտպանված է երեք մետրանոց պատով: Դրանից մեկ կիլոմետր հեռու  գտնվում է տղամարդկանց լողափը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

