Հունաստանում շների համար լողափ է բացվել
                        Հունաստանի մայրաքաղաք Աթենքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ընտանի կենդանիների համար նախատեսված լողափ է բացվել: 
Լողափում առաջիկայում կտեղադրվեն հատուկ ցուցանակներ, որոնք կհուշեն` լողափը նախատեսված է չորքոտանի բարեկամների եւ նրանց տերերի համար: 
Հունաստանի ղեկավարությունը կքննարկի նաեւ այլ վայրերում այդպիսի լողափեր բացելու հարցը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

