211652_close_icon
views-count12461 դիտում article-date 22:23 03-08-2015

Ծննդյան արարողությունը ավարտվել է կրակոցներով․17-ամյա Լեւոնը կրակել է ծննդյան արարողության մասնակիցներից մեկի աչքին

17-ամյա Լեւոն Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Միհրան Մանուկյանի ծննդյան արարողության ժամանակ Լ. Մանուկյանի ընկեր Հ. Կիրակոսյանը սեղանի շուրջ հայհոյանքներով խոսելու պատճառով Լ. Մանուկյանի և ընկերների միջև Շրջանային փողոցին հարակից տարածքում տեղի է ունեցել վիճաբանությունորի ժամանակ Լ. Մանուկյանը դիտավորությամբ նախապես իր հետ վերցրած Բերետտա տեսակի օդամղիչ ատրճանակից 4-5 կրակոցներ է արձակել Դ. Մեսրոպյանի ուղղությամբ նրան դիտավորությամբ պատճառել ձախ աչքի վերին կոպի շրջանի պատռված վերքի ձևով օրգանի ֆունկցիայի կորուստով առողջության ծանր վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով։ խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր