211652_close_icon
views-count2909 դիտում article-date 15:24 03-08-2015

Երթևեկության հատուկ ռեժիմ՝ Դիլիջանի թունելի ներսում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական մայրուղու 81-րդ կմ-ում՝ Դիլիջանի թունելի ներսում, հունիսի 17-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սահմանվել է երթևեկության հատուկ ռեժիմ։ Հորդորում ենք վարորդներին թունելի ներսում երթևեկել առավելագույնս զգույշ, խստագույնս հետևել թունելի մուտքերում և ներսում տեղադրված ճանապարհային նշաններին, շինարարական աշխատանքների մասին զգուշացնող ցուցանակներին, լուսային ազդանշաններին: Բաց թափքով գերբեռնված բեռնատարների վարորդներին առաջարկվում է աշխատանքների ընթացքին չխոչընդոտելու նպատակով օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից: Նշենք, որ Դիլիջանի թունելում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները կընթանան երեք փուլով՝ երեք տարվա ընթացքում: Առաջին փուլով կատարվող հիմնանորոգման վերջնաժամկետը, ըստ պայմանագրի, 2015թ. նոյմեբերի 1-ն է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր