Հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով
                        Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ  օգոստոսի 1-ին, ժամը 17.15-ին, Երևանի Ե. Քոչարի փողոցի թիվ 17/3 շենքի մոտից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արտակ Ա.-ն, ով հուլիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի /կողոպուտը/ 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:
[i]ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

