Սալվադորում ֆուտբոլային հանդիպման ժամանակ 5 մարդ է սպանվել
Սալվադորում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած կրակոցների ժամանակ 5 մարդ է սպանվել: Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Դելգադո քաղաքում: Բաց խաղահրապարակին է մոտեցել մի ավտոմեքենա, որից անհայտ անձը կրակ է բացել:
Մահացածներից երեքը ֆուտբոլիստներ են: Ոստիկանության տվյալներով՝ մահացածները տեղի բանդաներից մեկի անդամներ են: