Երկրաշարժ` Պերուում և Սալվադորում
Պերույում 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Andina գործակալությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չիլկա քաղաքից 80 կմ հեռավորության վրա: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում:
Peru21 պարբերականի տեղեկացմամբ` շատ վայրերում խափանվել է հեռախոսակապը: Երկրաշարժ է գրանցվել նաեւ Սալվադորում` 5,2 մագնիտուդ հզորությամբ:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում: