211652_close_icon
views-count1509 դիտում article-date 19:11 01-08-2015

Ռուսաստանի սպորտի նախարարը ողջույնի ուղերձ է հղել Համահայկական ամառային 6-րդ խաղերի կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վ. Մուտկոն ողջույնի ուղերձ է հղել Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև. «Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության և անձամբ իմ անունից ողջունում եմ Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին։ Նմանատիպ մասշտաբային մարզական տոնի կազմակերպումը զգալի ներդրում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ժողովրդականացման գործում։ Համոզված եմ, որ Համահայկական խաղերի անցկացումը հետագայում ևս կշարունակի նպաստել բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանն ու հայ ժողովրդի միավորմանը՝ ամբողջ աշխարհում։ Այսօր Ռուսաստանն ու Հայաստանը սերտ համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի։ Ծաղկաձորի Գլխավոր Մարզահամալիրը արժանիորեն հիմք է դարձել վերոգրյալի համար։ Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն և մարզական մեծ նվաճումներ։ Լավագույն մաղթանքներով՝ ՌԴ սպորտի նախարար, Վ. Մուտկո»։

Նմանատիպ նյութեր