10974 դիտում
17:51 01-08-2015
Ինչո՞ւ է Լոռու մարզպետը ներել որդու վրա կրակած 39-ամյա Կարենին
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ներել է որդու վրա կարկած 39-ամյա Կարեն Երիցյանին եւ կողմ է, որ նրան քրեական պատասխանատվությունից ազատեն։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Հարցին, թե չի պահանջելու, որ կրակողը պատասխանատվության ենթարկվի` ավելացրեց․ «Ումի՞ց` ընկերներից, հարազատներից, հա՞։ Այնտեղ ուրիշ մարդ չի եղել։ Ես կողմ եմ, որ կրակողին քրեական պատասխանատվությունից ազատեն»,-ավելացրեց մարզպետը։
Նրանից նաեւ տեղեկացանք, որ որդին դեռ հիվանդանոցային բուժում է ստանում, վերականգնողական փուլում է եւ առողջականը դեպի լավին է գնում։
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հուլիսի 18-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Ալավերդի բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ էր ստացվել, որ ոտքի կոճի մասում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 22-ամյա Լեւոն Նալբանդյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ Լ. Նալբանդյանը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի Ղոլաքար կոչվող հանդամասից: Պարզվել էր նաեւ, որ հանդամասում գտնվող «Հայոց եռագույն» եւ «Հայոց զինանշան» անունը կրող զրուցարանի մոտ նրան հրազենային վնասվածք է պատճառել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Երիցյանը իր մոտ եղած ինքնաձիգից արձակած կրակոցով: Վեճի պատճառը եղել էր նշված հատվածում բնական կարիքների շուրջ ծագած տարաձայնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Կ. Երիցյանը ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին, հայտնել կատարվածի մասին եւ ներկայացրել ինքնաձիգը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաեւ, որ Լ. Նալբանդյանը, ով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդին է, Ալավերդիի բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
33945 դիտում
14:49 26-12-2016
«Հունաստանի Կարենին» ինչո՞ւ դիմակավորները տարան. aravot.am
12546 դիտում
15:58 17-10-2015
Անչափահաս աղջնակը, չկարողանալով զսպել կիրքը, ինքնակամ տրվել է 20-ամյա Կարենին
2218 դիտում
20:23 06-03-2014
Օգնենք Կարենին. մարդ, որն ամբողջ կյանքը պայքարում է և միշտ գլուխը բարձր պահում. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
607 դիտում
19:09 13-01-2025
Քարկոփ բնակավայրում տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ է կառուցվում
1165 դիտում
18:44 13-01-2025
Լյովա Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
583 դիտում
18:31 13-01-2025
Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին