3885 դիտում
22:10 31-07-2015
Վիճաբանություն Գառնիի հեթանոսական տաճարի մոտ
Հուլիսի 29-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Գառնիի տաճարի դիմաց վիճաբանություն է:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, Գառնիի տաճարի մոտ 1955 թ. ծնված Լևոն Լ.-ն, 1966 թ. ծնված Գոհար Լ.-ն, 1956 թ. ծնված Թամարա Լ.-ն, 1984 թ. ծնված Արմեն Լ.-ն և 1962 թ. ծնված Գրիգոր Հ.-ն, 1992 թ. ծնված Կարեն Հ.-ն, 1952 թ. ծնված Սամվել Հ.-ն և 1977 թ. ծնված Վահե Հ.-ն վիճաբանել են, որի ընթացքում միմյանց պատճառել են մարմնական վնասվածքներ: Նրանք ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին:
Վահե Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, տաճարի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդն իր մտերիմների հետ ծեծի են ենթարկել իրեն, հորը` Սամվել Հ.-ին, և եղբորը՝ Կարեն Հ.-ին` պատճառելով վնասվածքներ: Այդ ընթացքում մոտ 30 րոպե տվել են հայհոյանքներ՝ հասարակության հանդեպ դրսևորելով անհարգալից վերաբերմունք:
Նյութերի նախապատրաստման ընթացքում «Օպել»-ի վարորդ Լևոն Լ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է տաճար այցելած, իրեն անծանոթ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ, որից հետո վերջինս և նրա հետ եղած տղաները ծեծի են ենթարկել իրեն, եղբորը` 1959 թ. ծնված Մամիկոն Լ.-ին, կնոջը՝ Թամարա Լ.-ին, քրոջը՝ Գայանե Լ.-ին՝ պատճառելով վնասվածքներ, նաև նրանց կողմից հնչեցվել են հայհոյանքներ:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
48241 դիտում
13:17 09-10-2021
Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Գառնիի հեթանոսական տաճարի մոտ հանկարծամահ է եղել Ուկրաինայի քաղաքացի Զելինսկին
6540 դիտում
19:10 05-09-2021
Գառնիի համայնքապետարանը դեմ է եղել Գառնիի տաճարի տարածքում միջոցառման անցկացմանը
1619 դիտում
08:38 04-03-2014
Տուրօպերատորները դեմ են, որ Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցվի․ ՀԺ
Այս բաժնից
1249 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ