Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հայտարարությունը
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հայտարարում է, որ Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանիշով և լոգոյով շուկայում տարածված հուշանվերները, տարբերանշանները պատրաստված են անհատ անձանց կամ ընկերությունների կողմից, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չունեն համապատասխան արտոնագիր:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն պատասխանատվություն չի կրում շուկայում այդ ապրանքների վաճառքից ստացված շահույթի համար:
[b]Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե
[/b]
[img]/ups/images/0628237001438332814193497.jpg[/img]