Մեքսիկայում բեռնատարը մխրճվել է հավատացյալների խմբի մեջ. 16 զոհ. տեսանյութ
Մեքսիկական Սակատեկաս նահանգում բեռնատարը մխրճվել է հավատացյալների խմբի մեջ: Պատահարի արդյունքում զոհվել է 17 մարդ և մոտ 30-ը՝ վիրավորվել:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 29-ին: Արգելակների խափանման պատճառով բեռնատարը մեծ արագությամբ մտել է պատարագի մասնակցող մոտ 200 հոգանոց խմբի մեջ:
Պատահարից հետո բեռնատարի վարորդը փախուստի է դիմել: