Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է պարող մարդկանց խմբի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է պարող մարդկանց խմբի մեջ: Այս մասին հայտնում է LiveLeak-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բեռնատարի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և մտել պարահրապարակ, որտեղ այդ պահին խնջույքի մասնակից պարողների մի մասը մնացել է անիվների տակ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր չկան, սակայն մի քանի հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: