Տվերում վարորդների բողոքի ցույցի ժամանակ բեռնատարը մխրճվել է ցուցարարների մեջ. կա 1 զոհ, 3 վիրավոր. տեսանյութ
ՌԴ Տվեր տանող մայրուղում վճարովի ավտոճանապարհների դեմ բողոքի դուրս եկած բեռնատար վարորդների ցույցի ժամանակ դժբախտ պատահար է գրանցվել:
Վարորդների ցույցից քիչ հեռու` մայրուղում, 2 բեռնատար են բախվել, որոնցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել ցույցի մասնակիցներից 4-ին, ինչի հետևանքով 1 վարորդ մահացել է, 3-ը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում:
Ներկայացնում ենք տեսանյութը: