Ժոզե Մոուրինյո. Վերջին մրցաշրջանի արդյունքներով Ազարը Ռոնալդուից բարձր էր
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընգծել է թիմի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի խաղամակարդակի աճը:
«Ազարին համարում եմ Անգլիայի լավագույն խաղացողը: Պատահական չէ, որ մարզական լրագրողները Անգլիայի Պրեմիեր Լիգայի վերջին մրցաշրջանի լավագույն խաղացող ճանաչեցին նրան:
Նախորդ մրցաշրջանի արդյունքներով Ազարը Կրիշտիանու Ռոնալդուից ավելի բարձր է: Մեսիի մասին չենք խոսում, քանի որ նա ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց:
Իհարկե, Ռոնալդուն էլ փայլեց: Նա անհավանական շատ գոլ խփեց; Չեմ ասում, թե նա հրաշալի չէր: Պարզապես, իմ կարծիքով, յուրաքանչյուր ֆուտոլիստ պետք է հասկանա, որ ամենակարևորը թիմային նվաճումներն են, այլ ոչ թե՝ անհատական», ասել է Մոուրինյոն: