Հանդիսատեսի դատին կհանձնվի «Նոր տանը մենակ» մարտաֆիլմը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանի «Նոր տանը մենակ» երգիծական մարտաֆիլմի պրեմիերան:
Սցենարի հեղինակն է` Լուսինե Մանուկյանը: Ֆիլմում նկարահանվել են` Լևոն Հարությունյանը, Գրիգոր Դանիելյանը, Ռիչարդ Մադլենյանը, Օֆելյա Զաքարյանը, Կրո Գասպարյանը (ԱՄՆ), Վիկո Միրզոյանը (ԱՄՆ), Արեգ Գալոյանը և ուրիշներ:
Խաղարկային ֆիլմի տևողությունը 94 րոպե է: