Օգոստոսի 1-ից հանրապետությունում կսկսվեն լոլիկի մթերումները
Վերամշակող ընկերությունները սկսում են լոլիկի մթերումների գործընթացը: Մասնավորապես, օգոստոսի 1-ից լոլիկի մթերումները կսկսվեն «ՄԱՊ» ՓԲԸ-ում և «Եվրոթերմ» ՓԲԸ-ի Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում: Այդ մասին տեղեկացնում են գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից:
Օգոստոսի 3-ից սկսած` լոլիկի մթերումներ կիրականացնեն նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն և «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ Էջմիածնի պահածոների գործարանի տարածքում:
[b]ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն[/b]