«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ մտավախություններ ունի մրցաշրջանի մեկնարկի առթիվ:
«Սա շատ նախամրցաշրջան է: Մենք դրանում մեղավոր չենք:
Ինչպես միշտ, նախապատրաստական փուլը հիանալի էր կազմակերպված, և իհարկե, պետք է հանգիստ տալ աշխարհի առաջնությանը մասնակցած խաղացողներին:
Կազմակերպչական առումով նախամրցաշրջանը շատ լավն էր, բայց մեր մոտ խաղացողներ են բացակայում, ինչը շատ է զայրացնում:
Մենք վերադառնում ենք Եվրոպա, և երբ գանք, Պրեմիեր-լիգան կմեկնարկի համապատասխան վտանգներով:
Մենք մրցաշրջանը մենք սկսում ենք առանց մրցաշարերին մասնակցած խաղացողների: Նրանք անհրաժեշտ մարզումներ չեն ունենալու:
Շատ բարդ է լինելու, և եթե անկեղծ, ես մի փոքր վախենում եմ մրցաշրջանի մեկնարկից», ասել է Մոուրինյոն: