211652_close_icon
views-count971 դիտում article-date 18:25 28-07-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 27-ից 28-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 22-ը: Բացահայտվել է գողության` 6, խարդախության` 9, գույքի դիտավորությամբ ոչնչացման, յուրացման, ավտոմեքենա փախցնելու և հարկերից խուսափման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր