211652_close_icon
views-count1542 դիտում article-date 13:51 28-07-2015

Իրանը պատրաստ է վերականգնել ԱՄՆ-ի հետ ավիահաղորդակցությունը

Իրանի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Մուհամմեդ Խադա Քարմին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է վերականգնել ավիահաղորդակցությունը ԱՄՆ-ի հետ, եթե վերացվեն որոշ պատժամիջոցներ,հաղորդում է Reuters-ը: «Իրանի ավիացիոն բազան հագեցած է տրանսատլանտյան օդանավերով, որոնք կարող են ուղիղ իրականացնել չվերթներ դեպի ԱՄՆ»,-մեջբերում է իրանական PressTV հեռուստաալիքը Քարմիի խոսքը: Վերջինիս խոսքով՝ ավիահաղորդակցությունը վեչականգնելու համար անհրաժեշտ է համապատասխան մարմիններից դիվանագիտական թույլտվություն, իսկ մի քանի ավիաշինարարական ընկերություններ արդեն Իրանին առաջարկել են համագործակցություն: «Առաջարկությունների մեջ են նաև օդանավերի վաճառք, կարևորագույն սարքավորումներ»,-նշել է իրանցի պաշտոնյան:

Նմանատիպ նյութեր