Յուրա Մովսիսյանը՝ Ռուսաստանի առաջնության տուրի ֆուտբոլիստ. Bombardir.ru. տեսանյութ
Ռուսական Bombardir.ru կայքը «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին ճանաչել է 2-րդ տուրի ֆուտբոլիստ:
Կայքը նշել է. «Կրասնոդարի» հետ խաղը Մովսիսյանի համար, թվում էր, թե վերջին հնարավորություններից մեկն էր՝ Դմիտրի Ալևնիչևին սեփական կայացվածությունը ապացուցելու համար:
Եվ Յուրա այդ հնարավորությունից օգտվեց 100 տոկոսով: 12-րդ րոպեին նրա խփած գոլը ընդհատեց «Սպարտակի»՝ առանց հաղթանակների հանդիպումների շարքը «Կրասնոդարի» հետ խաղերում:
Ամբողջ խաղի ընթացքում Մովսիյանը ոգեշնչված էր գործում, այնքան, որ դրվագներից մեկում Յուրան փորձեց կրնել 2006թ. Ռոնալդինյոյի գոլը (երկրորդ տեսանյութում) «Վիլյառեալի» դարպասին:
«Ալենիչևի հետ թիմին համակել է իսկական սպարտակյան ոգին»,- բավականությամբ խաղից հետո նշել է Մովսիսյանը: Հայ հարձակվողը վերագտել է իրեն: Ինչպես և ամբողջ «Սպարտակը», նշել է կայքը: