Կրակոցների պատճառով դադարեցվել է Ուկրաինայի խոշորագույն ջերմաէլեկտրակայանի աշխատանքը
Կրակոցների պատճառով դադարեցվել է Ուկրաինայի ամենախոշոր ջերմաէլեկտրակայանի գործունեությունը; Այն գտնվում է Դոնեցկի մարզի Սվետլոդարսկ քաղաքում:
«Վթարային անջատումներ են կատարվել 1-ին, 3-րդ և 4-րդ էներգաբլոկներում: Վնասվել է 1-ին,2-րդ և 3-րդ էներգաբլոկների էլեկտրական մի հատված: Մեծապես վնասվել են բաց բաշխիչ սարքերը, սակայն աշխատակիցները չեն տուժել»,-հայտնել է Центрэнерго ղեկավարող ընկերության մամլո ծառայությունը: