Շարունակվում են Երևանում 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման աշխատանքները․ Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ շարունակվում են Երևանում 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման աշխատանքները։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ արդեն ներդրվել է մոտ 130 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր առմամբ ներդրվելու է ավելի քան 270 մլն ԱՄՆ դոլար։