5446 դիտում
13:23 01-06-2018
Վարչապետը կարևորել է «Ռենկո»-ի կողմից ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը
Կառավարության նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության և Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարություններին հանձնարարեց արագ հստակեցնել իտալական «Ռենկո» ընկերության կողմից Երևանում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի շուրջ կառավարության դիրքորոշումը:
Վարչապետը նշեց, որ հանդիպում է ունեցել իտալական ընկերության ներկայացուցիչների հետ:
«Ունենք մտահոգություն, որ կառավարությունն այս հարցում կոնկրետություն չի մտցնում՝ չհստակեցնելով մեր դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: Պարոն Զեյնալյան, արդյոք տեղի ունեցե՞լ է հանդիպում և ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- [url=https://armenpress.am/arm/news/935722.html]«Արմենպրեսի»[/url] փոխանցմամբ, հետաքրքրվեց վարչապետը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ մի քանի աշխատանքային հանդիպումներ են ունեցել, պայմանագիրը դրված է շրջանառության մեջ, խոհրդակցություններ են անցկացրել նաև փորձագետների հետ ու սպասում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության փորձագիտական եզրակացությանը, որը կտրամադրվի երկուշաբթի: Դրանից հետո հնարավոր կլինի գնահատել փաստաթղթերը:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն իր հերթին ասաց, որ իտալական ընկերության հետ պայմանագիրը ուղարկել են էներգետիկայի ինստիտուտ, որպեսզի տան մասնագիտական եզրակացություն:
«Ռենկո»-ի կողմից կառուցվող էներգետիկ համալիրի շինաշխատանքները տևելու են 25 ամիս: Կառուցվելիք ջերմաէլեկտրակայանի արտադրած էներգիան ըստ պայմանագրի պետությունը պետք է ձեռք բերի առաջիկա 20 տարիների ընթացքում: Այդ էլեկտրաէներգիան մեր երկրի համար լինելու է ավելցուկ, կա արտահանման խնդիր, իսկ մենք իրանական կողմի հետո ունենք էլեկտրաէներգիայի արտահանման պայմանավորվածություն՝ մինչ 2026 թվականը»,- ասաց Գրիգորյանը:
Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարեց խնդիրը լուծել արագ և դիրքորոշման ու եզրակացության մասին զեկուցել իրեն:
Նմանատիպ նյութեր
1565 դիտում
14:29 13-11-2018
Ստորագրվել է Երևանի տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը
1314 դիտում
15:26 27-07-2015
Կրակոցների պատճառով դադարեցվել է Ուկրաինայի խոշորագույն ջերմաէլեկտրակայանի աշխատանքը
Այս բաժնից
775 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
790 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
931 դիտում
19:56 30-01-2025
Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին