211652_close_icon
views-count3585 դիտում article-date 14:01 27-07-2015

Ուսանողներն Արցախի զորամասերում ներկայացրին «Հրադադար» բեմադրությունը. լուսանկարներ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը ստեղծման օրից եղել է հայկական բանակի կողքին: Արդեն ութերորդ տարին անընդմեջ ՈՒԽ-ն կազմակերպում է այցեր Լեռնային Ղարաբաղի զորամասեր, հանիպում զինվորներին, ծանոթանում նրանց առօրյա խնդիրներին, տեղեկանում ու հպարտանում մեր բանակի ձեռքբերումներով և իր ուժերի ներածին չափով փորձում աջակցել զինվորին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ հասարակությունը զինվորի կողքին է: Այս տարի ևս բացառություն չէր. ուսանողական խորհրդի 45 անդամներ՝ նախագահ Հովսեփ Հովեյանի և բուհի կարիերայի կենտրոնի ղեկավար Հայկ Սարգսյանի գլխավորությամբ, հուլիսի 17-22-ն այցելեցին Արցախի մի շարք զորամասեր: Ուսանողները զորամասերին նվիրեցին համակարգիչներ, իսկ զինվորներին՝ հիգիենայի պարագաներ: Արցախում էին նաև ուսանողական խորհրդի թատերական խմբակի անդամները, ովքեր զինվորների համար խաղացին Սամվել Խալաթյանի պիեսի հիման վրա բեմարված «Հրադադար» ներկայացումը: Ուսանողները հանդիպում ունեցան բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի, ինչպես նաև պաշտպանության բանակի մի շարք բարձրաստիճան սպաների հետ: Ուսանողական խորհրդի անդամները եղան նաև Արցախի պատմամշակութային վայրերում: Ծրագիրն իրականացրել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր