Սկանդալ Իտալիայում. Պոմպեյը փակվել է զբոսաշրջիկների համար
                        Իտալիայում մեծ սկանդալ է հասունացել այն բանից հետո, երբ երեկ հազարավոր զբոսաշրջիկներ չեն կարողացել մուտք գործել հին հռոմեական Պոմպեյ քաղաք, գրում է Russia today-ը: 
Քաղաքի փակվելու պատճառը եղել է արհմիությունների որոշումը գագաթաժողովը անցկացնել այնտեղ, և 2000 զբոսաշրջիկները շուրջ երկու ժամ արևի տակ սպասել են, որ զբոսավայրը բացվի:
Իտալիայի մշակույթի և տուրիզմի նախարար Դարիո Ֆրանչեսկինին ասել է, որ կատարվածը մեծ վնաս է, որը կարող է վտանգել հնագիտական կենտրոնի իմիջը բարձրացնելուն ուղղված ջանքերը:  «Ես անասելիորեն կատաղել էի, երբ տեսա՝ ինչ է կատարվում Պոմպեյում», -ասել է վարչապետը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

