Կոռուպցիոն սկանդալ՝ Իտալիայում
                        Իտալիայի ոստիկանությունը մայրաքաղաքում բացահայտել է կոռուպցիոն խոշոր  ցանց, որում ներգրավված են բարձրաստիճան քաղաքական գործիչներ: 
Ձերբակալվել են 37 կասկածյալներ, եւս հարյուրը հարցաքննվում են, այդ թվում՝ Հռոմի նախկին քաղաքապետ Ջաննի Ալեմաննոն: 
Հետաքննության  տվյալներով, քաղաքական գործիչները մեղադրվում են հանցավոր խմբավորումների հետ գործակցելու եւ միգրանտների ու փախստականների համար նախատեսված ֆինանսական միջոցները յուրացնելու մեջ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

