211652_close_icon

Երևանում է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության պետը

views-count3539 դիտում article-date 13:25 25-07-2015
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն հուլիսի 25-ին ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային նշանակության ռազմաքաղաքական, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: ՌԴ պատվիրակության աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ ԳՇ ռազմական հետախուզության ղեկավարության հետ հանդիպումներ: [b]ՀՀ ՊՆ մամլո ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր