Վորոնեժում յոթ թմրամոլ մերկացել և սկսել են ավտոմեքենաների վրա պարել. Տեսանյութ
Վորոնեժի ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ երիտասարդների, որոնք թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ ուշ գիշերով մերկացել են և սկսել պարել բակերից մեկում կայանված մեքենաների վրա: Ընդհանուր առմամբ խուլիգանների գործողություններից վնասվել է մոտ 15 մեքենա:
Տեղի բնակիչները ոստիկանություն են կանչել և մինչ նրանց գալը փորձել սեփական ուժերով խուլիգանների հարցերը լուծել:
Ինչպես հայտնել է դեպքի վայր ժամանած ոստիկաններից մեկը, խուլիգանների բախտը բերել է, որ իրենք շուտ են հասել տեղ, հակառակ դեպքում բակի բնակիչները մերկացած երիտասարդներին ինքնադատաստանի էին ենթարկելու: