26764 դիտում
21:30 04-10-2021
Զովունի գյուղի գերեզմաններում ոչ մի հարձակում տեղի չի ունեցել պահակի վրա. այդ ամենը կազմակերպել է նա, հրկիզելով ավտոմեքենան, ապա մերկացել և կապել է իրեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության և հետաքննական բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նոր մանրամասներ են պարզել հոկտեմբերի 2-ին Զովունի գյուղի գերեզմանատան տարածքում իբրև ծեծի ենթարկված, նույն գյուղի բնակիչ, 48-ամյա Կորյուն Ասատրյանին պատկանող ВАЗ 2101 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան հրկիզելու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների կողմից իրականացված հսկայածավալ, ճիշտ և գրագետ գործողությունների արդունքում Կ. Ասատրյանը խոստովանել է, որ իր կողմից կատարվել է հանցագործության ձևացում:
Ոչ մի հարձակում նրա նկատմամբ չի եղել, ինքը՝ լինելով ոչ սթափ և ոչ ադեկվատ վիճակում, հրկիզել է իրեն պատկանող ավտոմեքենան, այնուհետև մերկացել, իսկ հետո արդեն ժամանած Երևանի թիվ 13 ջոկատի փրկարարները բժիշկերի հետ նրան տեղում օգնություն են ցուցաբերել և տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության Անիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Զովուի գյուղի 4-րդ փողոցում գտնվող գերեզմանատան տարածքում հրդեհ է բռնկվել:
Օպերատիվորեն ժամանել էր ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Հրշեջները գերեզմանատան տարածքում նկատել էին վառվող ավտոմեքենա և սկսել հրդեհաշիջման աշխատանքները: Վառվող ավտոմեքենայից մոտ 30-40 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել էին կիսամերկ վիճակում կապված մի քաղաքացու:
Հրշեջները իրենց վրայից հանել էին հագուստները և հագցրել այդ քաղաքացուն, արձակելով կապերը, այնուհետև օգնել էին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել էր նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Համբարձում Հարությունյանը:
Ոստիկանները պարզել էին, որ տուժածը Զովունի գյուղի բնակիչ, 48-ամյա Կորյուն Ասատրյանն էր, ով աշխատում է նշված գերեզմանատանը՝ որպես պահակ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
451 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
604 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
493 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը