2378 դիտում
11:33 22-07-2015
Գորիսում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական գործ է հարուցվել. ինչի՞ց էր առաջացել ծեծկռտուքը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Գորիսում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Տեղեկանում ենք նաեւ, որ 2015 թվականի հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներ Արամ Ա.-ն և Նվեր Ն.-ն զեկուցագրեր են ներկայացրել հիշյալ բաժնի պետին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի մի խումբ բնակիչներ անհիմն վիճաբանել են իրենց հետ, որի ընթացքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տվել են հայհոյանքներ և հարվածներ հասցնել իրենց:
Քաղաքացի Գրիգոր Դ.-ն էլ հիշյալ դեպքի վերաբերյալ հայտնել է, որ ավտոմեքենայով ճանապարհը փակելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցը տվել է հայհոյանքներ և հարվածներ է հասցրել իրեն ու ընկերոջը:
Բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
13832 դիտում
22:25 21-04-2019
Հարուցվել է քրեական գործ Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ. Pastinfo.am
1350 դիտում
12:46 16-10-2015
Ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ
Այս բաժնից
760 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը