Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում հուլիսի 21-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում հուլիսի 21-ին, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: